fbpx
Հասարակություն

Վարժանք՝ Բերդում․ անցկացվել է բնակչության ազդարարում և տարահանում

ԱԻՆ-ը հայտնում է, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը:

Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն:

Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ