Ադրբեջանը կրկին առաջարկում է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպում

Հրապարակող՝

Ադրբեջանը կրկին առաջարկում է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպում

Ամենադիտվածներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումը Բաքվում։ Այս մասին նա նշել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայրամովը ընդգծել է, որ մինչ օրս այս ձևաչափով արդեն անցկացվել է երեք հանդիպում, իսկ 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ։ Սակայն, ըստ նրա, հայկական կողմը այդ ժամանակ համաձայնություն չէր տվել։

Նախարարը նշել է, որ այժմ իրավիճակը փոխվել է, և հանդիպումների կազմակերպման հարցը քննարկվում է այլ ուղիներով։ Նա հավելել է, որ Հայաստանի համար որևէ հիմք չկա չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Բայրամովը հիշեցրել է, որ 3+3 ձևաչափը ստեղծվել է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և նպատակ ունի տարածաշրջանային համագործակցությունը խթանել։

Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև տարածաշրջանի երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Երբ պաշտոնական Բաքուն նշում է, որ 3+3 ձևաչափով հանդիպման կազմակերպման համար այժմ իրավիճակ է փոխվել, դա նշանակում է, որ նա արդեն վստահ է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է կատարել նրա այդ «ցանկությունը»։

Ամենաթարմ