Ադրբեջան-Իրան սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Հունիսի 18-ին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 17-ին, ժամը` 21։40-ի շրջակայքում Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում, 3 անձ իրանական կողմից իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։

Սահմախախտները զինված են եղել և կրել գիշերային տեսողության սարքեր, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի մեծ պարկ:

Տեղի է ունեցել հրաձգություն, ադրբեջանական կողմի կրակոցից սահմանախախտներից մեկը վիրավորվել է, փախչելու ժամանակ խեղդվել է սահմանային Բոլգարչայ գետում։ Նրա դին հայտնաբերվել է իրանցի սահամանապահների կողմից։ Մյուս երկու սահմանախախտները փախել և ձերբակալվել են Իրանի տարածքում։

Դեպքի վայրում Ադրբեջանի և Իրանի սահմանապահների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել։ Ներկայումս ընթանում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ամենաթարմ