Ինչու՞ են ազգային փոքրամասնությունները ավելի շատ վնաս կրել Covid-19-ի պատճառով. channel4

 Համաճարակի առավել հրատապ  հարցերից է , թե ինչու սևամորթ, ասիական և այլ փոքրամասնությունները (BAME)  գտնվում են ռիսկի տակ։

Կասկած կա թվերի վերաբերյալ. Ազգային վիճակագրության գրասենյակի, Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի և Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հիմնական ուսումնասիրությունները պարզել են, որ զգալիորեն ավելի բարձր մահացության ցուցանիշ է գրանցվել էթնիկ փոքրամասնությունների բնակչության շրջանում:

Մեկ այլ անհանգստացնող ուսումնասիրություն, որը հրապարակվել է երեկ, ցույց է տալիս, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում հղի կանայք ավելի քիչ հավանական է, որ  կապաքինվեն կորոնավիրուսից:

Արդյո՞ք փոքրամասնություն լինելը որոշիչ գործոն է

Covid-19-ի մահվան դեպքերի գրեթե յուրաքանչյուր լուրջ վերլուծություն պարզում է, որ BAME մարդկանց շրջանում Covid-19-ով վարակվածների թիվը ավելի շատ է՝  համեմատած բրիտանացիների հետ։ Չնայած, որ ակնկալվում էր, որ հիվանդությունը նույն կերպ էր ազդելու բոլորի վրա:

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) կողմից անցած ամիս հրապարակված նախնական մահածությունների թվերը պարզեցին, որ մահացած սևամորթների թիվը  չորս անգամ ավելին է, քան նույն տարիքի սպիտակամորթների թիվը։

Այսպիսով  գիտնականները պետք է պարզեն, թե իրականում ինչով է պայմանավորված էթնիկ հիվանդների մահացության աճը. միգուցե՞ այստեղ առկա են  այլ գործոններ:

Այլ գործոնների կարգավորումը 

Օրինակ, որոշակի էթնիկ խումբ ավելի հավանական է, որ կվարակվի Covid-19-ով և դա իր համար կարող է ճակատագրական լինել, հնարավոր է, որ սա կապված լինի լրիվ այլ հանգամանքների հետ։ Կամ եթե Covid-19- ը ավելի շատ տարածված լիներ BAME բնակչության խոշոր քաղաքներում, մենք կարող ենք ակնկալել, որ այդ խմբերի շրջանում ավելի մեծ է վարակվելու վտանգը:

ONS-ը փորձեց պարզել այն գործոնների ազդեցությունը ինչպիսիք են՝ աղքատության մակարդակը, ընտանիքի անդամների թիվը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, կրթութական մակարդակը, առողջությունը և հաշմանդամությունը:

Այս գործոնների ազդեցությունների ճշգրտելուց հետո դեռևս անհամաչափ մահեր էին գրանցվում սևամորթ և սպիտակամորթ մարդկանց շրջանում: Covid-19-ից սևամորթների  մահածության թիվը մոտ երկու անգամ շատ էր, քան սպիտակամորթների թիվը: Որոշ էթնիկ դասակարգումների համար` «խառը» և «չինական», ռիսկերը նույնն էին, ինչ սպիտակամորթների համար:

Անմիջապես ակնհայտ է, որ չկա պարզ պատասխան այն հարցին, թե որքանով է վտանգավոր համաճարակը BAME- ի մարդկանց համար: Դա կախված է նրանից, թե որ էթնիկ խմբին է պատկանում մարդը:

Նույնքան ակնհայտորեն, կարող է պատճառ հանդիսանալ կառուցվածքային անհավասարությունը։ Էթնիկ խումբը ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, եթե գերբնակեցված բնակարաններում է ապրում, զրկանքների կամ ընդհանուր առողջության վատթարացման պատճառով՝ այլ ոչ թե ռասայի։

Գոյություն չունի մի մեթոդ, որը կարող է ֆիլտրել փոփոխականներին որևէ ձև, որի հետ բոլորը համաձայն են, և ոչ էլ ինչ-որ  մի մեթոդ երբևէ կատարյալ կլինի դա իրականացնելու համար:

Օրինակ՝ ONS-ն օգտագործում է 2011 թվականի մարդահամարի տվյալները՝ վերլուծելու տեղական բնակչության բնութագրերը: PHE-ի վերլուծությունը թույլ չի տվել ուսումնասիրել համաճարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքները, առկա առողջական պայմանները կամ գիտակցական մակարդակը:

Վարակի՞ ռիսկն է մեծ, թե՞ մահվանը

Մարդիկ հաճախ խոսում են այն մասին, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում ավելի հավանական է, որ կմահանան, բայց իսկապես կա երկու հարց, որոնց պետք է պատասխանել:

Արդյո՞ք էթնիկ փոքրամասնությունների ծագմամբ մարդիկ հավանական է, որ կվարակվել Covid-19-ով, քան սպիտակամորթները: Եվ երբ նրանք վարակվեն, արդյո՞ք ավելի հավանական է, որ կմահանան վարակի պատճառով:

Կան ապացույցներ, որ որոշ էթնիկ փոքրամասնությունների մարդիկ կարող են վարակվել ավելի բարձր տեմպերով, քան սպիտակամորթները. Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ BAME մարդկանց Covid-19-ի թստավորման պատասխանները դրական են եղել։ Դա կապված է նաև տեղանքի հետ, որտեղ որ կատարվում է թեստավորումը։

Բրիտանական բժշկական ամսագրում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի Covid-19-ով հոսպիտալացված 427 հղի կանանց ավելի քան կեսը մարտի 1-ից ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում գտնվել են սևամորթներով և այլ փոքրամասնություններիով բնակեցված տարածքներում։ 

Երբ փորձագետները ամբողջ հիվանդների թվից հանեցին այն հիվանդներին, ովքեր Լոնդոնից էին, Արևմտյան Միդլենդից էին և Հյուսիս-Արևմուտքից, մնացած 46 տոկոսը կազմում էին  BAME-ները: Դա զգալիորեն ավելին էր, քան նրանք սպասում էին՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում քիչ էթնիկ փոքրամասնությունների առկայությունը։

Հետազոտողները ենթադրում են, որ սևամորթ կանայք առանձնահատուկ ռիսկի տակ են գտնվում. Նրանք կարծում են, որ այդ կանայք 8,1 անգամ ավելի մեծ հավանականությամբ կվարակվեն Covid-19-ով, քան սպիտակամորթ կանայք հղիության ընթացքում:

Ուսումնասիրությունները չեն գտել ապացույցներ այն մասին, որ BAME-ի ծագմամբ վարակված մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահանում են։

Ապրիլի վերջին բրիտանական Կառավարության SAGE խորհրդատվական խմբի համար իրականացրած այս վերլուծությամբ պարզեց, որ BAME- ի մարդիկ հավանականությունը փոքր է, որ կհոսպիտալացվեն Covid-19-ի ախտանշաններով, բայց նրանց մահվան հավանականությունն ավելի մեծ է, քանի որ նրանք արդեն հարմարվել են իրենց առկա առողջական վիճակին:

«Ոչ մի տարբերություն չի դիտվել էթնիկ խմբերի և տեղաբնակների միջև՝  COVID-19- ի մահվան հավանականության հարցում»,- ասված է ուսումնասիրության մեջ:

Այսպիսով, ինչու՞ են BAME մարդիկ համարվում ռիսկային 

Ոչ ոք հաստատ չգիտի պատասխանը, բայց կան մի շարք հավանական տեսություններ:

Եթե ռիսկի իրական գործոնն առաջին հերթին վարակվելն է, ապա հնարավոր է, որ մենք պետք է դիտարկենք տարբեր էթնիկ խմբերի միջև զբաղմունքների  տարբերությունները:

ONS-ը նշում է, որ որոշ էթնիկ խմբեր կարող են գերակշռող լինել որոշ աշխատանքային ոլորտներում  և, հետևաբար, ավելի հավանական է  նրանց Covid-19-ով վարակվելը։

IFS- ի հոդվածում նշվում է, որ որոշ էթնիկ խմբեր կարող են ներգրավված լինել առողջապահության և սոցիալական խնամքի ոլորտներում, ինչը կարող է ավելի հավանական դարձնել Covid-19-ով վարակվելը:

Նաև նշվում է, որ կորոնավիրուսով տուժածների ժողովրդագրական պրոֆիլը, ամենայն հավանականությամբ, փոխվում էր, քանի որ հիվանդանոցներում մահացությունը նվազել է, բայց բարձր է մնում տներում խնամքի կարիք ունեցող մարդկանց թիվը՝ հիմնականում գերակշռում են սպիտակամորթները։

Աղբյուրը՝ channel4.com։

Ամենաթարմ