fbpx
Խորհրդարան

Ազգը սպասում է հեղափոխությունից հետո կատարված աշխատանքների արդյունքներին. Վարդան Ղուկասյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, մարտի 27-ի Ազգային ժողովի նիստի ընթացքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ ազգը սպասում է հեղափոխությունից հետո կատարված աշխատանքների արդյունքներին, մանավանդ աշխատավարձերի բարձրացման` տարբեր ոլորտների տնտեսական աճի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Գյումրին այդ աճի մեջ ի՞նչ մասնաբաժին կունենա:

«Դուք չե՞ք զգում, որ ինֆորմացիայի պակաս կա՝ և՛ կառավարության կատարած աշխատանքների, և՛ այդ ծրագրերի, որ ներկայացնում եք»,- ասաց նպատգամավորը:

Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ կաթի արժեքը Շիրակում 140 դրամ է:

Փաշինյանը նշեց, որ տեղեկատվության պակասի առումով համաձայն է պատգամավորի հետ, նաև ասաց՝ այսօր զեկույցը ներկայացնելիս կատարված աշխատանքներին մանրամասն է անդրադարձել՝ այն հույսով, որ դա նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը կբարձրացնի:

«Մեր կառավարության ներկայացուցիչները, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն այս օրերին գործուղվում են գյուղեր, որ մարդկանց տեղյակ պահեն այդ հնարավորությունների մասին, ուզում եմ ասել՝ նախկինում, այո, այսպիսի արտոնյալ ծրագրերը շատ լայն չեն լուսաբանվել, նպատակ է եղել օգտագործել քաղաքական պատճառներով, որ դառնան քաղաքական ազդեցիկ լծակ: Մենք այդ խնդիրը չունենք, նաև գումարի սահմանափակում չունենք, անասնագոմերի վերին շեմ ենք սահմանել, բայց, ընդհանուր առմամբ, սահմանափակում չունենք, չի լինի այնպես, որ գյուղացին ուզենա այդ անասնագոմը ստեղծել, մենք ասենք՝ փող չկա: Մենք որքան գումար պետք է կգտնենք, միայն թե նրանք գնան առաջ»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարևորեց այն, որ կաթն արտադրվի առանց որակական հատկանիշների կորստի, նշեց՝ կախված յուղայնությունից, սպիտակուցների քանակից և այլնից՝ կաթի գինը կաճի, իսկ նշված 190 դրամը կաթի իրացման արժեքի նվազագույն նշաձողն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ