Այսօր՝ նախատեսված ժամին, մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։
Սակայն նիստին գրանցվեցին ընդամենը 12 պատգամավորներ ու քվորում չեղավ։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց, որ պետք է սպասեն մինչև քվորում լինի ու սկսեն նիստը։ Նա հայտարարեց, որ դրա համար կա 4 ժամ։