ՀՀ ազգային ժողովում շարունակվում է գումարված հերթական նիստը։
Դրա ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց 2 նոր պատգամավորների, որոնք իրենց մանդատները ստացել են լիազորությունները դադարեցված պատգամավորների փոխարեն։
Սիմոնյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մանդատները տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ դրանք տրվում են «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ցուցակի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին։
Քանի որ Կրպեյանը ՀԴ-ի մյուս պատգամավորների հետ միասին բոյկոտել էր նիստն ու լքել դահլիճը, ավանդական երդման խոսքն ասաց միան Թումասյանը։