fbpx
Առողջապահություն

Աղջիկը նիհարել է 40 կիլոգրամով՝ չհրաժարվելով սիրելի քաղցրավենիքից

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի քաղցրավենիքի սիրահարը համառության և քաղցրավենիքի շնորհիվ նիհարել է 40 կիլոգրամ։ Այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել նիհարել՝ չհրաժարվելով իր սիրելի քաղցրավենիքից, գրում է New York Post-ը։

23-ամյա դիմահարդար Պրատիմա Բասսին պատմել է, որ մի քանի տարի առաջ շոկոլադի և սերուցքային թխվածքաբլիթների հանդեպ իր սիրո պատճառով գիրացել է մինչև 120 կիլոգրամով։ 2018 թվականին նա սկսել է հետևել ցածր ածխաջրերով դիետայի և օրական մեկուկես ժամ մարզվելով՝ շաբաթը միայն երկու անգամ հանգստանալով:

Աղջիկը տենչում էր քաղցրավենիք, քանի դեռ չի իմացել քաղցրավենիքի անսպասելի օգուտների մասին։ Նա պարզել է, որ սպորտի և ուժային մարզումների շատ սիրահարներ մարզվելուց առաջ խմում  են թթու մարմելադ՝ իրենց էներգիայի մակարդակը բարձրացնելու համար: Բուսին որոշել է փորձել այս մեթոդը և մարզվելուց 20 րոպե առաջ կոնֆետ է կերել։ Նրա խոսքով՝ մարզվելուց հետո գրեթե անմիջապես նկատել է դիմացկունության և արդյունքների տարբերություն։

Բասսին բացատրել է, որ իր համար քաղցրավենիքը ոչ միայն լիցքավորում է մարզումից առաջ, այլ նաև մոտիվացիա։ «Այն օրերին, երբ ես ընդհանրապես մարզվելու ցանկություն չունեմ, ես անում եմ դա: Պարզապես գիտեմ, որ եթե գնամ մարզասրահ, կոնֆետ կստանամ»,- ասել է նա: Նյու Ջերսիի սննդաբան Կասանդրա Լեպորը հաստատել է, որ կոնֆետը, անկախ ապրանքանիշից կամ համից, լրացուցիչ էներգիա է տալիս մարզվելուց առաջ:

«Քաղցրավենիքները պարզ ածխաջրերի աղբյուր են, ինչը նշանակում է, որ դրանք արագ քայքայվում և արագ ներծծվում են արյան մեջ, և դա, իր հերթին, բարձրացնում է էներգիայի մակարդակը», – բացատրել է Լեպորը: Նա հավելել է, որ ավելի առողջարար, ավելի բնական մթերքները, ինչպիսիք են բանանը, նույն ազդեցությունն ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ