fbpx
Հասարակություն

Բաբաջանյանի կուսակցությունը դատապարտել է «Ազատության» լրագրողի նկատմամբ բռնությունը

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը կուսակցության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Խստագույնս դատապարտում ենք «Հայրենիքի փրկության շարժման» այսօր երեկոյան Երևանի կենտրոնում հրավիրած երթի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու զազրելի փաստը։

Քաղաքական օրակարգի չգոյությունը, բովանդակալից և ռացիոնալ խոսքի պակասը, անպատասխանատու, հակապետական հայտարարությունները, ատելության քարոզը անխուսափելիորեն ծնում է բռնություն։

Աշխատանքային պարտականությունները կատարող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները մեզանում պետք է բացառվեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, իսկ ոտնձգության դեպքում՝ հեղինակները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ, անկախ իրենց քաղաքական հայացքներից և պատկանելիությունից։

«Հանուն Հանրապետութան» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Խուլյանի և օպերատորի նկատմամբ գործադրված բռնության փաստը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տալ երևույթին իրավական գնահատական, ինչն անհրաժեշտ պայման է հետագայում նման երևույթների կրկնությունը բացառելու համար։ Մեր աջակցությունն ենք հայտնում նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին և օպերատորին»։

https://www.facebook.com/babajanyana/posts/4099703646726998

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ