ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ներկայացնելով Բաբկեն Թունյանի նիստին բացակայելու պատճառը:
«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»-, նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը: