ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Դեպքի վայրի զննությամբ Մասիսի ԲԿ ընդունարանի մուտքի դիմաց կայանված «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի ձախ նստատեղին հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի քննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։