Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Screenshot (35)

Ամենադիտվածներ

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Լոռու մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:

Օգոստոսի 30-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված էր 12 խմ փայտանյութով: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Ահնիձոր գյուղի մի բնակչի, որն այն ձեռք էր բերել օգոստոսի 8-ին` նույն գյուղի հարակից անտառից:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ