fbpx
Իրավական

Բացահայտվել է մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն։ Հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։

Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի գողություն․ կոտրել են մեքենաների ապակիներն ու սրահից հափշտակել ինչ պատահի, հիմնականում՝ դրամապանակ։ Գողացված իրերը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիականության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ