Հունիսի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին սատցել, որ Արշալույս գյուղի 20-ամյա բնակիչը հողամասում կառուցված ջերմատանը ցանել և մշակում է կանեփի 25 բույս, իսկ տանը պահում է կանեփի չորացված զանգված:
Տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել են առանձնատունն ու օժանդակ շինությունները: Արդյունքում՝ ջերմատնից հայտնաբերվել է 27 կանեփի բույս և օգտագործված 2 կաթոցիչ՝ ածխացած-մոխրացած զանգվածներով:
Ըստ 20-ամյա երիտասարդի հոր հայտարարության՝ կանեփի բույսերն անձնական օգտագործման համար ցանել, մշակել և աճեցրել է ինքը:
Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութաբանական համալիր փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: