Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, այն անցել է անարդյունք ու կողմերը չեն կարողացել ոչ համաձայնության գալ հուլիսի 20-ին զինադադար կամ հրադադար հաստատելու, ինչպես նաև գերեվարված անձանց ազատ արձակելու շուրջ։
Նշվում է, սակայն, որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները ու փոխզիջման գնալ՝ «հանուն բոլոր աֆղանցիների»։