Փետրվարի 17-ին ժամը 17:24-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունու քաղաքի Աբրիկավան թաղամասում հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մամուլի ծառայությունից։
- Կառուցվող նոր ճանապարհով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհն ավելի անվտանգ կդառնա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի տունը գրեթե պատրաստ է․ Մկրտչյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նշվում է, որ նախնական տվյալներով Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել` կա մեկ տուժած, որին անցորդների ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ըստ աղբյուրի՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:30-ին, լիամարվել` ժամը 17:40-ին։
Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի:
Նշվում է նաև, որ դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: