Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները

Հրապարակող՝

49814831_1957061571009630_3258111119289483264_n

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ամենաթարմ