Բակո Սահակյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

Հրապարակող՝

Բակո Սահակյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հուլիսի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Ամենաթարմ