fbpx
Քաղաքականություն

Ալիևն ու Պուծինը ցավակցել են իրար, միացել է Փաշինյանը՝ Բաքու-Գրոզնի կործանված ինքնաթիռի կապակցությամբ

baku-grozni fight crash

Բաքվից Գրոզնի ուղևորվող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի ավիաաղետը, որը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ, 67 մարդու կյանք է խլել՝ պատճառելով խոր վիշտ ամբողջ տարածաշրջանում։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, նախնական տվյալներով՝ թռչունների երամի հետ բախման պատճառով։

Աղետի հետևանքով զոհվել են 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ինքնաթիռում եղել են 16 Ռուսաստանի, 37 Ադրբեջանի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացիներ։ Azerbaijan Airlines-ը հաստատել է, որ չվերթն իրականացվել է իրենց ինքնաթիռով և խոր ափսոսանք է հայտնել կորուստների կապակցությամբ։

Աղետից հետո հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ալիևը հայտնել է Պուտինին, որ ինքը չի կարող մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և վերադառնում է Բաքու։ Երկու ղեկավարներն իրենց ցավակցություններն են հայտնել զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով համատեղ վշտի զգացումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնել X-ի իր էջում՝ նշելով․ «Ցավակցում ենք Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ