Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:
Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/662579267772783?__cft__%5B0%5D=AZXchrFlsTfp6QoqY9PpWzcXDM-OrfwKGpMPla-ndCP6EvvhR6WPbZE_GGmixG8bWCjxMCWAFs7HxiJqvF5diYOuoHj9lA1PD9QqQ1kl-jOqJXnFzht0xfGRIaBYHOYX7OAIrAFGdO1fOmR25MDTXWHx&__tn__=%2CO%2CP-R

