C, B եւ K վիտամիններով, կալիումով, պղնձով, մանգանով և պոլիֆենոլներով հարուստ բալը կարող են օգնել պայքարել սրտանոթային հիվանդություններր և շաքարախտի դեմ։ Այս մասին գրում է Food.News-ը։
Մեկ բաժակ (154 գրամ) քաղցր, հում, առանց կորիզների բալը պարունակում է 97 կալորիա, երկու գրամ սպիտակուց, 25 գրամ ածխաջրեր և երեք գրամ բջջանյութ:
Բալը լայնորեն օգտագործվում է հնդկական այլընտրանքային և ավանդական չինական բժշկության մեջ՝ արթրիտի և հոդատապի բուժման համար:
Բալը կարող է օգնել նվազեցնել արթրիտի ախտանիշները և նպաստել հոդերի շարժունակության ավելացմանը, մկանային ցավը, ինչպես նաև նպաստել ավելի հանգիստ քնին։