ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացրել։ Բանաձևի համահեղինակ են համարվում 31 ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր հանդիպումների նախաշեմին», – նշել է Փալոնը։