fbpx
Աշխարհ

Բանգլադեշում ինքնաթիռ զավթած հանցագործի հրացանը եղել է խաղալիք

Հանցագործը, ով երեկ փորձել էր առևանգել Biman Bangladesh ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, զինված է եղել ընդամենը խաղալիք-հրացանով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակի և ռումբի սպառնալիքով փորձել է առևանգել Դաքքայից Դուբայ թռչող ինքնաթիռը, որն ավելի ուշ արտակարգ վայրեջք է կատարել Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի օդանավակայանում: Վայրեջքից հետո ոստիկանների հատուկ գործողության ընթացքում հանցագործը սպանվել է:

Ավելի ուշ նշվել է, որ նրա մոտ ռումբ չի եղել, իսկ հրացանն ընդամենը խաղալիք է եղել: Ոստիկանները նաև հաղորդել են, որ հանցագործն ունեցել է հոգեկան խնդիրներ: Նա ինքնաթիռն առևանգելու փորձի ժամանակ հանդիպում է պահանջել երկրի վարչապետի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ