fbpx
Խորհրդարան

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը ընդունվեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի այսօրվա նիստում:

Ձայները բաշխվեցին 111 կողմ, 5 ձեռնպահ քվեարկությամբ:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես նշել է, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ