Կենտրոնական բանկը չպետք է զբաղվի տնտեսության աճով. Բաբկեն Թունյան

Հրապարակող՝

IDEA_UN_1

Ամենադիտվածներ

Հունիսի 4-ին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնլով այն կարծիքներին, որոնց համաձայն Կենտրոնական բանկը պետք է աջակցի տնտեսական աճին, այն պատասխանատու է ապրանքների գների համար և այլն, նշեց, որ բանկը չպետք է զբաղվի տնտեսության աճով, այն պետք է զբաղվի գները կայուն պահելով, ու հնարավոր է՝ այդ դեպքում բախումներ լինեն ԿԲ-կառավարություն առանցքում, բայց դա բնական է։ Թունյանի խոսքով՝ գուցե հնարավոր է գործողությունների կոորդիանցիա ստեղծել երկու կառույցների միջև։

Թունյանը նաև անդրադարձավ այն քննադատությանը, համաձայն որի ԿԲ նախագահը ՀՀ նախկին իշխանությունների հետ կապեր ունի: ԼՀԿ-ն այս օրերին նույնիսկ պահանջում էր նրա հրաժարականը:

Նա ասաց, որ եթե առաջնորդվեն նախկին իշխանությունների հետ աշխատած բոլոր մարդկանց հրաժարականի պահանջով, ապա հրաժարական պետք է տա նաև հենց ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը, քանի որ նա տարիներ շարունակ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, իսկ մինչև պատգամավոր դառնալը եղել է հենց ԿԲ նախագահի խորհրդականը։

 

Ամենաթարմ