Փաստերի ստուգման հարթակը անդրադարձել է Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքի շուրջ քննարկումներին

Ամենադիտվածներ

Համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել հոկտեմբերի 6-ի առավոտյան Հայաստանի օդային տարածքով իրականացված Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքը։

Մանիպուլյատիվ պնդումներ են տարածվում, թե Իրանի կողմից Ադրբեջանի համար օդային տարածքը փակելու հետևանքով են ադրբեջանական ինքնաթիռներն օգտագործում ՀՀ օդային տարածքը։

Մինչդեռ, ըստ աղբյուրների՝ Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով, իսկ քաղաքացիական օդանավերի համար արգելք չկա։

Ավելին, հոկտեմբերի 6-ի առավոտյան ադրբեջանական «Բութա» ավիաընկերության քաղաքացիական օդանավը Իրանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան թռիչքն է իրականացրել։

«Փաստերի ստուգման հարթակը» ավելի ուշ հանդես կգա թեմայի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությամբ։

Ամենաթարմ