Բարբադոսը դուրս է գալիս Մեծ Բրիտանիայի թագուհու ենթակայությունից

Կարիբյան կղզիների շարքին դասվող Բարբադոս կղզի-պետությունը վաղվանից դուրս կգա Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու ենթակայությունից։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նշվում է, որ Բարբադոսում նման որոշում են կայացրել՝ անկախության 55-ամյակի առթիվ։ Այսպիսով՝ բարբադոսցիները կփոխեն իրենց սահմանադրությունը, կդառնան Հանրապետություն և կընտրեն իրենց առաջին նախագահին։

Նշենք, որ Էլիզաբեթ II-ը թագուհի է ոչ միայն Մեծ Բրիտանիայում ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, այլ նաև 15 այլ անկախ պետություններում։

Ամենաթարմ