«Բարսելոնայի» ֆուտբոլիստների պայմանագրերում աշխատավարձի հնարավոր կրճատման մասին կետեր կան:
Մասնավորապես, ակումբը կարող է կրճատել խաղացողի աշխատավարձը, եթե նա բաց թողնի գովազդային միջոցառումները, հայտնում է Diario Sport-ը՝ հղում անելով Casena SER-ին։
Եթե խաղացողը բաց թողնի երեք նման իրադարձություն մրցաշրջանի ընթացքում, «Բարսան» կարող է միակողմանիորեն նվազեցնել նրա աշխատավարձը 10 տոկոսով:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան 2021 թվականի մարտին ընտրվելուց հետո ակտիվորեն աշխատում է «Բարսայի» աշխատավարձերի կրճատման հարցի շուրջ։