Բարսայում քննարկում են Կումանին հեռացնելու հարցը

Երեկ Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» խայտառակ պարտություն կրեց պորտուգալական «Բենֆիկայից» 3-0 հաշվով։

Այս խաղից հետո, կարծես թե, «Բարսայի» ներսում սկսել են լրջորեն քննարկել թիմի մարզիչ Ռոնալդ Կումանին հեռացնելու հարցը։

Այս մասին գրում է Soccer-ը։

Նշվում է, որ «Բարսայում» սպասում են, որ ֆուտբոլիստները հետ գան Լիսաբոնից։

Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունն այսօր արդեն կարող է հայտարարել Կումանի հեռացման մասին։

Ամենաթարմ