Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնան» փորձելու է ձեռք բերել 7 ֆուտբոլիստի։
Այս մասին գրում է Diario Sport-ը։
Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներից մեկը պետք է լինի դարպասապահ, 2-ը՝ եզրային պաշտպաններ, մեկը՝ կենտրոնական պաշտպան, ևս մեկ կիսապաշտպան ու 2 հարձակվող։
Ըստ աղբյուր՝ Չավին հուսով է, որ յուրաքանչյուր դիրքի համար «Բարսելոնան» կունենա 2 հավասարազոր ֆուտբոլիստ։