Միլանի ֆուտբոլիստը Բարսայի համար բուժզննում է անցել

Ամենադիտվածներ

Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնայի» համար։

Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Նա նշում է, որ 25-ամյա կոտդիվուարցին բուժզննումն անցել է Շվեյցարիայում։

Ըստ լրագրողի՝ Կեսիեն «Բարսա» կտեղափոխվի ամռանը, երբ ավարտվի ֆուտբոլիստի ու «Միլանի» միջև այժմ գործող պայմանագիրը։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան կվճարի 7 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը կկազմի 4 տարի։

Ամենաթարմ