fbpx
Սպորտ

Բարսելոնայի իսպանացի հարձակվողը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին հերթական անգամ վնասվածք ստացել, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 23-ին կայացած մարզման ժամանակ վնասել է աջ ոտքը։ Նշվում է, որ Ֆատին կոնսերվատիվ բուժում կանցնի: Հարձակվողի խաղադաշտ վերադառնալու ժամկետները դեռևս չեն նշվում:

Անցած մրցաշրջանում Անսուն վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Բրայթոնում»։ 21-ամյա իսպանացին մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողը վերադարձել է «Բարսելոնա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ