Բարսելոնան կարող է տարեկան 100 մլն եվրո աշխատել

«Բարսելոնան» մի քանի ընկերությունների հետ բանակցություններ է վարում տիտղոսային հովանավորչության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Mundo Deportivo-ն:

Համագործակցությամբ հետաքրքրվածների շարքում է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ընկերությունը, որի հետ պայմանագիր կնքելու դեպքում կատալոնական ակումբը կարող է տարեկան 100 մլն եվրո աշխատել:

Միաժամանակ նշվում է, որ «Բարսելոնան» դեռևս որոշում չի կայացրել այս հարցում, քանի որ ունի այլ առաջարկներ:

Կատալոնական ակումբի և ներկայիս տիտղոսային հովանավոր Rakuten ընկերության միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը: Համաձայն գործող պայմանագրի՝ ակումբն ընկերությունից տարեկան 30 մլն եվրո է ստանում:

Ամենաթարմ