«Բարսելոնայի» երկրպագուները քննադատության են ենթարկել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին։
Այսօր առավոտյան, երբ հարձակվողը մարզման է ժամանել, «Բարսայի» երկրպագուները ֆուտբոլիստի հետ հանդիպել են մարզաբազայի մոտ և սկսել են սպառնալ և վիրավորել մարզիկին:
Նշվում է, որ երկրպագուները կարծում են, որ Գրիզմանի մեղքով է, որ «Բարսելոնան» չի երկարաձգել պայմանագիրը ավագ Լիոնել Մեսսիի հետ:
Հւշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։
Այս մասին տեղեկանում ենք Mirror-ից։