«Բարսելոնա»-ն ներկայումս զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով «Ռեալին», բայց սա առաջին դեպքը չէ, երբ նրանք Սերուցքայիններին հետապնդում են առաջնությունում:
Կապտանռնագույններին Լա լիգայի պատմության մեջ հաջողվել է չորս անգամ տիտղոս նվաճել՝ լինելով այսպիսի իրավիճակում։ Երկու անգամ պայքարելով «Ռեալի» դեմ 1991/92 ու 2009/10, մեկ անգամ «Դեպորտիվոյի»՝ 1993/94 թվականներին և մեկ այլ անգամ ՝ 1952/53 թվականներին «Վալենսիային» հետ մրցելիս։
Վերջին անգամ, երբ «Բարսելոնան» վերադարձնում էր տիտղոսը, թիմի գլխավոր մարզիչն էր Պեպ Գվարդիոլան, իսկ «Ռեալի»-ինը՝ Ժոզե Մոուրինյոն։
Այս մրցաշրջանում նման բան անելու համար «Բարսելոնան» պետք է ավելի հետևողական և հուսալի լինի պաշտպանությունում և հարձակման մեջ:
«Բարսա»-ն այս մրցաշրջանում շատ միավորներ է կորցրել մինչ հիմա, և նրանց անհրաժեշտ է ապահովել հաղթանակներ ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերում։
Մանրամասները՝ marca.com