fbpx
Սպորտ

Բարսելոնան 2020 թվականին կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ. Mundo Deportivo

«Բարսելոնան» 2020 թվականին կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։ Թիմը կարող է գլխավորել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Նիկո-Յան Հուգմանը ՝Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային տնօրենը, պատմել է, որ Կումանի պայմանագրում կա կետ ՝ ըստ որի ՝ նիդեռլանդացի մասնագետը կարող է ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ֆեդերացիան գումարային փոխհատուցում ստանա։ «Կապտանռնագույններ»-ը հնարավոր է վճարեն այդ փոխհատուցումը 2020-ի ամռանը։

Ռոնալդ Կումանի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ ավարտվում է 2022 թվականին։

56-ամյա մասնագետը 1989-1995 թվականների ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում՝ որպես ֆուտբոլիստ։ 1998-ից 2000 թվականների ընթացքում Կումանը աշխատել է «Կատալոնական» ակումբի մարզչական շտաբում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ