Ապրիլի 16-ին կայացան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները:
«Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու կարողացավ խոշոր հաշվով հաղթանակ տանել։
Առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ունեին՝ թիմի առաջատար Մեսսիի դուբլի շնորհիվ։ Արգենտինացին նախ 16-րդ րոպեին գեղեցիկ գոլի շնորհիվ առաջ մղեց «Բարսելոնային», այնուհետև 20-րդ րոպեին Մեսսիի հարվածից հետո դարպասապահ Դավիդ դե Խեան կոպիտ սխալ թույլ տվեց ու գնդակը 2-րդ անգամ հայտնվեց անգլիական թիմի դարպասում:
Երկրորդ կեսում էլ Ֆիլիպե Կոուտինյուն փայլուն գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց ընդհանուր 4:0 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
https://www.youtube.com/watch?v=Ee175cEqw90