Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Լեգանեսը»:
Կատալոնական ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Իր հաշվին դուբլ ձևակերպեց Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Գրիզմանը, Լանգլեն և Արթուրը:
Այսպիսով, Կիկե Սետյենի գլխավորած թիմը դուրս եկավ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: