Այսօր` մայիսի 8-ին «Բարսելոնան» սկսել է իր անհատական մարզումները ակումբի բազայում:
Ֆուտբոլիստները «Սիուտատ Էսպորտիվա Ժոան Գամպեր» բազա կժամանեն ու մարզումը կսկսեն տեղի ժամանակով 9:30-ին։ Խաղացողները կգան մարզահագուստով, կմարզվեն, ինչից հետո անմիջապես կհեռանան բազայից՝ չմտնելով հանդերձարաններ կամ մարզումային կենտրոնում գտնվող այլ վայրեր։
Այս մասին հայտնում է «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում: