fbpx
Սպորտ

Բարսելոնան միշտ պայքարում է ամեն ինչի համար, և այս տարին բացառություն չի լինի. Մեսսի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ կայացավ «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերին նվիրված գավաթի խաղարկության հանդիպումը կատալոնական ակումբի և «Արսենալի» միջև:

Խաղից առաջ «Կամպ Նոուին» ներկայացվեց թիմի նորեկ Անտուան Գրիզմանը: Ելույթ ունեցավ նաև Լիոնել Մեսսին:

Թիմի ավագը նշեց, որ իր համար դժվար է ինչ-որ բան ասել նախորդ մրցաշրջանից հետո՝ հավելելով, որ ինքը ոչ մի բանի համար չի զղջում ու կրկնում է նույնը, ինչ ասել է:

«Վստահ եմ այս թիմի, խաղացողների, մարզչական շտաբի վրա և ես չեմ կասկածում, որ միասին մենք կրկին կպայքարենք ամեն ինչի համար», – հայտարարել է նա։

Նշենք, որ Մեսսին մեկ տարի առաջ խոստացել էր անել հնարավոր ամեն ինչ, որ հաղթի Չեմպիոնների լիգայում:

«Նախորդ մրցաշրջանը բոլորի համար դառը ստացվեց, բայց չի կարելի մոռանալ Լա Լիգայում 11 տարվա ընթացքում 8-րդ հաղթանակը։ Ցանկացած ակումբի և մեզ համար նույնպես դա հիանալի արդյունք է։ Սա մեծ ձեռքբերում է, և գուցե այսօր մենք նրան չենք տալիս այն արժեքը, որին արժանի է, բայց մի քանի տարի անց մենք կհասկանանք, թե որքան դժվար էր դա անել։ Այս ակումբը միշտ պայքարում է ամեն ինչի համար, և այս տարին բացառություն չի լինի։ Մենք ունենք նոր երազանքներ և մեծ ցանկություն»,-նշել է Արգենտինացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի հաղթական գոլի շնորհիվ «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Արսենալին» և նվաճեց «Գամպերի Գավաթը»:

https://www.youtube.com/watch?v=VKA1JXkK6Ag

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ