Տեղի ունեցավ Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Աթլետիկոն»
Հանդիպման ընթացքում գրանցվեց հինգ գոլ, որոնք խփվեցին երկրորդ կեսում։ Կոկեն առաջ մղեց «Աթլետիկո»-ին 46-րդ րոպեին։ Րոպեներ անց Լիոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը։ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ մղեց կատալոնական ակումբին։
81-րդ րոպեին Ալվարո Մորատան, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց խաղի հաշիվը։ 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վիտոլոն խփեց «Աթլետիկո»-ի հաղթական գնդակը։
Այսպիսով՝ խաղն ավարտվեց 3-2 հաշվով՝ «Աթլետիկո»-ի հաղթանակով։