«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթելու համար, իր թիմը պետք է պարզապես անթերի գործի դաշտում: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդպման ժամանակ։
«Իհարկե, ոչ մեկ չէր ցանկանա հայտնվել այնպիսի իրավիճում, ինչպես մենք, երբ առաջին խաղում պարտվել են 3:0 հաշվով: Մենք պետք է խփենք 4 գոլ եզրափակիչ դուրս գալու համար, այնինչ մեզ չեն օգնելու աշխարհում լավագույնների մեջ մտնող 2 հարձակվողները: Բարդ իրավիճակում ենք: Սակայն մենք փորձելու ենք ամեն ինչ անել: Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք»,- ասել է մարզիչը:
Կլոպն ամփոփելով իր խոսքը, նշել է, որ գուցե սա «Լիվերպուլ»-ի վերջին խաղն է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում և պետք է խաղից պարզապես հաճույք ստանալ:
Հիշեցնենք, որ «Նոու Կամպում» կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 3-0 հաշվով