Բարձր պահենք իմուիտետը․ բաղադրատոմսեր

Պահպանեք ձեր առողջությունը:

Իսկ դրա համար անհրաժեշտ է բարձր պահել իմուիտետը:

Օրգանիզմի ընդհանուր ամրացման հրաշալի վիտամինացված միջոց է սոճու փշերից պատրաստված ըմպելիքը:

Բաղադրատոմսերից մեկը՝ 3-4բ մանր կտրատված սոճու փշերի վրա լցնել 4բ սառը ջուր, ավելացնել մեկ պտղունց կիտրոնի աղ,թողնել 3օր թրմվի հով տեղ: Այնուհետև քամել, ավելացնել կիտրոնի հյութ ըստ համի, և խմել 1/2 բ օրը 2 անգամ:

Հաջորդ բաղադրատոմսը՝ 2ճ.գդ. սոճու փշերը լվանալ սառը ջրով, ավելացնել վրան 1բ եռացած ջուր, այն դնել կրակին և եփել 20 րոպե, թողնել թրմվի 30 րոպե,որից հետո քամել: Օգտագործելուց առաջ կարող եք ավելացնել մեղր, ըստ համի կիտրոնի հյութ, կամ մեկ պտղունց կիտրոնի աղ: Խմել օրական 1բ 2-3 անգամ:

Եթե որևէ բաղադրիչից ունեք ալերգիա, ուրեմն հրաժարվեք խառնուրդից:

Եղեք առողջ։

Ամենաթարմ