Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ Ստեփանակերտ-Բերձոր-Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։
- Կառուցվում է Արցախի Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհը
- Արցախի Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում շարունակվում են շինարարական աշխատանքները
«Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։