Բարեփոխումներ ենք իրականացնելու եթերը մաքրելու, վարակազերծելու համար․ Մխիթար Հայրապետյան

Հրապարակող՝

Բարեփոխումներ ենք իրականացնելու եթերը մաքրելու, վարակազերծելու համար․ Մխիթար Հայրապետյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Facebook-ի թջում գրառում է կատարել։ Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին ինքը շատ է  խոսել վերջին մեկ տարվա ընթացքում:

Նախագիծը «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի մասին է:

«Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը», գրել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, գրել է Մխիթար Հայրապետյանը, որ «օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ Facebook-ի  էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին», – ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/946489092482888

Ամենաթարմ