fbpx
Իրավական

Հանձնաժողովը ներկայացրել է ԲԴԽ անդամ թեկնածուների բարեվարքության եզրակացությունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայք էջում հրապարակվել է Դատական իշխանության 2020 թվականի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ տեղեկությունները հետևյալ թեկնածուների մասով․

1) Անտոնյան Սուրեն Ռաֆիկի,

2 )Հակոբյան Գոռ Գագիկի,

3) Միքայելյան Ստեփան Կարոյի:

Սակայն Հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։

Ուստի, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին տեղեկացնում է երրորդ թեկնածուի՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին»։

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=191010812391401&id=103388151153668&__cft__[0]=AZUnj-Sa6UPx7tqsC4XxtCbh9DaLQ1-ZI3ZDbNUHtfC9p0Z7dRGZLSJTek81xxBYmYnu7mrzY9VO4nONHK_xeco9ZIW3u1Ymk0bTl8-gmKVfPJk0HXunhOwKOyKWvx6zU5iaZ80kFm7LdK9C2pDGfo4zrkEhTiOmqW1N-3Yqonkv9g&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ