ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում Ղազախստանի «Բարսի Ատիրաուն» 81-67 հաշվով առավելության է հասել բելառուսական «Բորիսֆեն» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Օլեգ Բալաշովը («Բարսի Ատիրաու»), ով վաստակել է 17 միավոր:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գավաթի խաղարկության վերջին խաղում այսօր, ժամը ՝ 19:
00-ին Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկին «Միկա») «Ուրարտու Վիվառոն» կընդունի Ռուսաստանի Տուլա քաղաքը ներկայացնող «Արսենալ» ակումբին:
Հանդիպման մուտքն ազատ է:
Հաղորդում է armsport.am-ը։