«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, թե ինչ նպատակներ ունի թիմն առաջիկա մրցաշրջանում:
«Մեր առջև դրված է ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանը շարունակելու խնդիրը։ Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները նոր մրցաշրջանում։ Այդ պատճառով էլ ավելի ուժեղացրեցինք կազմը։ Այժմ այն պարզապես ֆանտաստիկ է:
Մենք ուժեղացանք Դե Յոնգով, Գրիզմանով, Նետոյով և Խունիորով։ Ունենք երիտասարդ խաղացողներ, որոնք շատ հեռանկարային են։ Եվ իհարկե ունենք Մեսսիին՝ պատմության լավագույն ֆուտբոլիստին։
Դեռևս էլ ավելի ուժեղանալու ժամանակ ունենք: Գուցե լավ լուր հայտնենք մի փոքր ուշ: «Բարսելոնան» մոլորակի գլխավոր սպորտային բրենդն է։ Մենք ժամանակակից ակումբ ենք, բայց հավատարիմ ենք մեր ինքնությանը։ Մենք առաջ կտանենք որոշ արժեքներ։ Բոլորիս նպատակը երեխաների բարեկեցության ապահովումն է սպորտի միջոցով», – ասել է նա: Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն: