ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաթոյանը պատասխանողից հրապարակավ ներողություն է սպասում և պահանջում է փոխհատուցում:
Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք էին հասցրել Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ:
