Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բավարիան» 5-2 հաշվով հաղթել է «Բենֆիկային»:
Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային առաջնության ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկային 4 տուրում մյունխենյան ակումբն ընդհանուր խփել է 17 գնդակ, սեփական դարպասն ընդունել է ընդամենը 2-ը:
Opta-ի հաղորդմամբ՝ ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային 4 տուրում 17 գոլը ռեկորդային ցուցանիշի կրկնություն է: Ռեկորդը գրանցվել է ՊՍԺ-ի կողմից 2017-18 մրցաշրջանում: